Աղբիւր՝ www.yerkir.am
Սփիւռքի ջանքերով մի շարք երկրներում ճանաչուեց եւ դատապատուեց Հայոց ցեղասպանութիւնը. այսօր, ամփոփելով անցնող տարին, մասնաւորապէս` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները, յայտարարեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ նշելով, որ տարուայ ընթացքում չի եղել մի նախագիծ, որն իրենք չեն իրականացրել:
Խօսելով սիրիահայերի խնդրի մասին` Սփիւռքի նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետութիւնում ապրում է 17 հազար սիրիահայ: Նախարարութեան ներկայացուցչի խօսքով էլ՝ անցնող տարում 1000 սիրիահայ տարբեր կազմակերպութիւնների կողմից բնակվարձ է ստացել, իսկ շուրջ 3000-ը` առողջապահական ծառայութիւններ: Նա յայտնեց, որ նախարարութեան ֆինանսաւորման արդիւնքում 60 սիրիահայ սրտի վիրահատութեան է ենթարկուել եւ փրկուել: Ի դէպ, վերջին տարիներին շուրջ 100 սիրահայ բժիշկ է վերադարձել հայրենիք:
Ըստ Սփիւռքի նախարարութեան տուեալների՝ վերջին տարիներին Հայաստանում 107 սիրահայ է մահացել, որոնց յուղարկաւորութիւնը կազմակերպուել է քաղաքապետարանի հետ համատեղ ջանքերով: Հայաստանում ծնուել է սիրիահայի 240 երեխայ, որոնց նախարարութիւնն օժանդակութիւն է ցուցաբերել:
Ըստ նախարարի՝ մեր երկրում տարեկան 400-500 սիրիահայ երեխաներ են հանգստանում:
Հրանուշ Յակոբեանն ուրախութեամբ արձանագրեց, որ սիրիահայերը, բացի սննդի ոլորտից, բաւականին առաջ են գնացել նաեւ դիզայնի ոլորտում: Նախարարը միաժամանակ փաստեց, որ կան հիմնախնդիրներ, որոնք շարունակում են չլուծուած մնալ: