Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ ԿԳՆ հանրակրթութեան վարչութեան պետի յայտարարութեամբ, Հայաստանում պարսից լեզուի դասաւանդումը պաշտօնականացուելու է:

ԻՌՆԱ գործակալութեան կիրակի օրուայ հաղորդման համաձայն, ՀՀ-ում Իրանի մշակութային կցորդ՝ Մաջիդ Մեշքիի եւ Նարինէ Յովհաննիսեանի հանդիպման ըբնթացքում, կողմերը զրուցել են Հայաստանում պարսից լեզուի դասաւանդման շուրջ, քննարկելով առկայ խնդիրների վերացման ճանապարհները:

ՀՀ-ում Իրանի մշակութային կցորդն ասել է.-«Հայաստանի դպրոցներում պարսից լեզուի դասաւանդումը պաշտօնականացնելու ուղղութեամբ ՀՀ ԿԳՆ-ի կողմից տարուող ջանքերի արդիւնքում, հնարաւոր կը լինի կարգաւորել նշուած խնդիրների մեծ մասը»:

«Սա ինքնին ենթահող է պատրաստելու՝ առաջատար դասախօսներին գրաւելու համար: Ի դէպ, օգնութիւններ են յատկացուելու՝ պարսկերէնի ուսուցման դասագրքերը տպագրելու համար: Այդ քայլը նպաստելու է ոլորտում առկայ խոշոր խնդիրների կարգաւորմանը».- նկատել է Մաջիդ Մեշքին: