Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը պարբերաբար տուեալներ է հաղորդում՝ սահամնադրական փոփոխութիւնների հանրաքուէի քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ:

Վերջին տուեալների համաձայն՝ մշակուել են բոլոր 1997 ընտրատեղամասի քուէաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխութիւններին «այո» է քուէարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593 -ը (32.35%)։