Աղբիւր՝ www.yerkir.am

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարաւային ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակուած կրակոցներից, մահացու հրազէնային վիրաւորում են ստացել զինծառայողներ Վահէ Վարդգէսի Վանոյեանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայէլ Առաքելի Թորոսեանը (ծնվ. 1996թ.):

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԶՈՀՈՒԱԾ ԵՐԿՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՅԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԵԼ ԵՆ

Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիութեան համար ԼՂՀ պաշտպանութեան բանակի N զօրամասի շարքայիններ Միքայէլ Թորոսեանը եւ Վահէ Վանոյեանը յետմահու պարգեւատրուել են «Մարտական ծառայութիւն» մեդալով։