Աղբիւր՝ www.yerkir.am
Շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ դիտարկում է անցկացուել, որին իր ֆեյսբուքեան էջում անդրադարձել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շփման գծում շարունակուող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պաշտպանուել (համապատասխան հագուստ կրել - խմբ.): Սա անընդունելի է»,- գրել է Ուորլիքը` տեղադրելով լուսանկար:
Աւելի վաղ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը յայտնել էր, որ ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատուածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ: