Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալի խօսքերով, 2017 թուականից ծրագրւում է աւելացնել գազի ներկրումն Իրանից Հայաստան:

«Իրանից Հայաստան գազի ներկրումը ծրագրւում է աւելացնել 2017 թ.-ից, ինչը նաեւ թոյլ կը տայ աւելացնել էլեկտրա-էներգիայի արտահանումն այդ երկիր»,- ասել է  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանը: Այդ մասին հաղորդել է «Մոջ» գործակալութիւնը:

Օգոստոսին Թեհրանը եւ Երեւանը երկու երկրների միջեւ 400 կվ. 3-րդ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման մասին պայմանագիր են ստորագրել: