Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանում ԻԻՀ դեսպանն ասել է. «ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը ՀՀ, մեծապէս նպաստելու է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը եւ թափ է հաղորդելու Թեհրան-Երեւան համագործակցութիւններին»:

Չորեքշաբթի հոկտեմբերի 14-ին ԻՌՆԱՅ գործակալութեանը տուած զրոյցում, Սեյյեդ Քազեմ Սաջջադին ասել է. «Վերջին տարիներին, երկու երկիրը միջազգային կազմակերպութիւններում չափազանց բարձր մակարդակի համադրումներ են կատարել եւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ Իրանի եւ Հայաստանի տեսակէտները, միանշանակ եւ միեւնոյն ուղղուածութեամբ են եղել»:

«Այսօր գերազանց մակարդակում շարունակւում են ԻԻՀ-ի եւ ՀՀ-ի յարաբերութիւնները: Երկու երկրի միջեւ տարբեր պատուիրակութիւնների փոխայցելութիւններ են տեղի ունենում»,- հաւաստել է դեսպան Սաջջադին:

Իրանի դեսպանի խօսքերով, մի քանի խնդիրների եւ բանկային ու ֆինանսական հարցերի պատճառով որոշ նախագծերում երկամեայ դադարից յետոյ, պաշտօնապէս մեկնարկելու է Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխանակման երրորդ հոսքագծի նախագիծը եւ ըստ կազմուած ծրագրի, աւարտուելու է առաջիկայ երկու տարիներին: