Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ առեւտրաարդիւնաբերական պալատում կայացել է իրանական եւ հայաստանեան աւելի քան երեսուն ընկերութիւնների ներկայացուցիչների նիստը: Հանդիպման անցկացման նպատակը եղել է համագործակցութիւնների զարգացման եւ հնարաւորութիւնների քննարկումը:

ՀՀ առեւտրաարդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն Անդրանիկ Ալեքսանեանն ընդգծել է.- «Հայաստանը հանդիսանում է Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներ տանող մուտքը: Իրանցի արտադրողները եւ արտահանողները կարող են իրենց առեւտրատնտեսական գործունէութիւնը զարգացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներում»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լուրերի կենտրոնական ծառայութիւնը:

Անցեալ տարուայ ընթացքում, իրանցի առեւտրականներն ընդլայնել են Հայաստանում իրենց տնտեսական գործունէութիւնը: ՀՀ-ում ԻԻՀ  դեսպանատան առեւտրային կցորդ՝ Համայակ Աւետիսեանի խօսքերով, նիստը ենթահող է պատրաստելու երկու երկրի միջեւ առեւտրական համագործակցութիւնների զարգացման համար: «Օրակարգում դրուած է  նաեւ Հայաստանի կենտրոններ եւ գործարաններ այցելութիւնը»,- ասել է նա: