Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ, որը մի քանի տասնեակ անմեղ զոհերի եւ հարիւրից աւել վիրաւորների պատճառ է դարձել:

ՀՀ նախագահը խստօրէն դատապարտել է ահաբեկչութիւնն իր բոլոր դրսեւորումներով:

«Ընդունէք խնդրեմ իմ ցաւակցութիւնը տեղի ունեցածի կապակցութեամբ: Զոհուածների հարազատներին մաղթում եմ տոկունութիւն եւ ոգու արիութիւն, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում»,-ասուած է Հանրապետութեան նախագահի ցաւակցական հեռագրում: