Աղբիւր՝ www.yerkir.am
Սեպտեմբերի 29-ին եւ լոյս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով աւելի քան 1700 կրակոց, այդ թւում` շուրջ 160 կրակոց 60, 82 եւ 120 մմ ականանետներից, ՀԱՆ-17 եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետներից, ինչպէս նաեւ 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդի ակտիւութիւնը ճնշուել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահօրէն իրականացնել մարտական հերթապահութիւն: