Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ արուած յայտարարութիւնը, ըստ էութեան ոչ միայն մեծ արձագանք է գտել Ադրբեջանում, այլ նաեւ Թուրքիայում:
Յիշեցնենք, որ խօսելով Ադրբեջանի վերջին օրերի ագրեսոր պահուածքի մասին, Սերժ Սարգսեանը յայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ինչն էլ իւրովի էր մեկնաբանուել Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ լրատուամիջոցնէի կողմից:
Ադրբեջանական մամուլի եզրայանգումներին է եկել նաեւ թուրքական մամուլը: Մասնաւորապէս Haberler կայքը Սերժ Սարգսեանի ելոյթից եզրայանգել է, թէ նա ընդունել է, որ Արցախն «օկուպացուած է»:
«Սարգսեանի խօսքով՝ ԼՂ-ի մօտակայքում գտնուող 7 շրջաններն էլ Հայաստանին են պատկանում»,- գրել է թուրքական կայքը: Նաեւ նշել է, որ Սերժ Սարգսեանը սպառնացել է Ադրբեջանի նկամամբ պատժիչ գործողութիւններ իրականացնել:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի գործողութիւններից յետոյ հայկական կողմը երկու օրում 7 զոհ ունեցաւ, որից յետոյ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց. «Գիտէք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռուի մէջ փլաւ չեն բաժանում: Եւ պարտադրուած հրադադարի աւելի քան 20 տարուայ ընթացքում, որը, Բաքուի իշխանաւորների կամօք, այդպէս էլ հնարաւոր չեղաւ վերածել խաղաղութեան, մենք ամէն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մէջ պատժիչ գործողութիւններն էլ են մտնում, որպէսզի հակառակորդը չմտածի, թէ մարսեց իր լկտի պահուածքը»: