Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Պառաւաքարում սեպտեմբերի 24-ին շուրջ 1 ժամ տեւած ռմբակոծութիւնը խաթարել է գիւղացիների աշխատանքը: Խաղողի այգիներն ադրբեջանական յենակէտերի եւ բնակավայրի միջեւ սահմանին են:

Բերքը պէտք է հաւաքել, բայց հակառակորդի ռմբակոծութիւնը թոյլ չի տալիս:

Պառաւաքարում վնասների չափը դեռ ճշտւում է: Գիւղում խուճապ չկայ, միայն անյանգստանում են, որ ապրուստի միջոց խաղողը կը մնայ այգիներում եւ ամբողջ տարուայ աշխատանքը ջուրը կ'ընկնի: Առանց այդ էլ, սահմանին չափազանց մօտ լինելու պատճառով չեն կարողացել լաւ մշակել, եւ բերքը որակեալ չի եղել:

Խուճապ չկայ նաւէ Տաւուշի մարզի միւս սահմանամերձ գիւղերում: Այստեղ մարդիկ իրենց հողի վրայ են ու իրենց խօսքով, անգամ երազում չեն պատկերացնում, թէ ինչպէս կարելի լքել սեփական տունը, սեփական հողը, միայն թէ ամէն անգամ թշնամու կրակոցների պահին մտածում են երեխաներին անվտանգ վայր տեղափոխելու մասին: