Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ընթացիկ տարուայ ապրիլ-յունիս ամիսներին մեր հանրապետութիւն է ժամանել մօտ 257 հազար զբօսաշրջիկ: Նախորդ տարուայ համադրելի ժամանակահատուածի համեմատ ցուցանիշն աճել է 1.8%-ով:

Թուային պատկերը ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայութիւնը: Համաձայն պաշտօնական վիճակագրութեան՝ Հայաստան այցելած զբօսաշրջիկների մօտ մէկ երրորդը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, մասնաւորապէս Ռուսաստանին, մօտ 30%-ը՝ Եւրամիութեան երկրներին: Հաշուետու ամիսներին զգալի աճել է Իրանից Հայաստան ժամանած զբօսաշրջիկների թիւը: