Աղբիւր՝ www.artsakhpress.am
Արցախում այս ուսումնական տարում վերջին երեք տարիների կտրուածքով աննախադէպ մեծ թուով երեխաներ կը յաճախեն առաջին դասարան:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԼՂՀ կրթութեան, գիտութեան եւ սպորտի փոխնախարար Միքայէլ Համբարձումեանը՝ մանրամասնելով, որ նախորդ ուսումնական տարուայ 2331-ի փոխարէն, այս տարի առաջին դասարան կը յաճախի 2819 երեխայ: Մ. Համբարձումեանի խօսքով այս տարուայ առաջին դասարանցիների թուի աւելացմանը նպաստել են հիմնականում նորաստեղծ ընտանիքներին ու նրանց երեխաներին յատկացուող պետական աջակցութիւնը ինչպէս նաեւ ՝ Արցախեան Մեծ հարսանիքն ու դրա շրջանակներում ցուցաբերուած աջակցութիւնը:
Արդիւնքում, ըստ փոխնախարար Մ. Համբարձումեանի, արդէն 2013-2014 ուսումնական տարում առաջին դասարան յաճախած երեխաների թիւը հասել է 2092-ի, իսկ 2014-15-ի ուսումնականում՝ 2331 երեխայի: