Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օգոստոսի 24-ի լոյս 25-ի գիշերը եւ օրուայ ընթացքում  հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային եւ հրաձգային զէնքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետերից ադրբեջանական կողմը արեւելեան ուղղութեամբ կիրառել է նաեւ թուրքական արտադրութեան ռէակտիւ հրթիռահրետանային կայանք:

Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիւութիւնը եւ շարունակում են վստահօրէն վերահսկել ողջ առաջնագիծը: