Աղբիւր՝ www.hyeli.com

 

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի` Արցախում նկարահանած «Եւա» ֆիլմը հաւակնում է մասնակցել աշխարհահռչակ կինօփառատօների:

Arevelk.am-ի փոխանցմամբ՝ Արցախում արդէն աւարտւել են ֆիլմի նկարահանման աշխատանքները, եւ այն հանդիսատեսի դատին կյանձնւի այս տարւայ նոյեմբերին: Միջազգային կինօփառատների ներկայանալուց առաջ, «Եւա»-ն առաջինը ցուցադրւելու է Արցախում:

Յիշեցնենք՝ ֆիլմի պրոդիւսերը իրանցի յայտնի արտադրիչ, կինոգործիչ Բէյրուզա Պակնահադայն է, իսկ դերերում նկարահանւել են ինչպէս պրոֆեսիոնալ, այնպէս էլ` սիրողական դերասաններ:

Նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գիւղում, Դադիվանքի տարածքում, Մարտակերտում եւ այլ վայրերում:

Անահիտ Աբատն Իրանի ֆիլի ասպարէզում կայացած ռեժիսոր է: Նկարահանել է տասնեակից աւելի փաստագրական ֆիլմեր, սերիալներ եւ այլն: «Եւա» ֆիլմը Արցախում նկարահանած նրա առաջին գեղարւեստական ֆիլմն է: