Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Համահայկական ամառային 6-րդ խաղերն աւարտուեցին: Օգոստոսի 13-ին «Ազատութեան» հրապարակում տեղի ունեցաւ փակման հանդիսաւոր արարողութիւնը:
6-րդ մարզախաղերն աննախադէպ էին մի քանի առումով. նախ՝ խաղերին մասնակցում էին աւելի քան 6300 մարզիկներ, 36 երկրներից: Այդ թւում՝ մեծ պատուիրակութիւն պատմական հայրենիքից՝ Արեւմտեան Հայաստանից` Բիթլիսից, Դիարբեքիրից, Դերսիմից, Մուսա լեռան հայաբնակ միակ Վաքըֆից, ինչպէս նաեւ Ստամբուլից ժամանաել էին շուրջ 730 հայեր` 400-ը մարզիկներ, միւսները՝ կազմակերպիչներ եւ համակիրներ:
Նախորդ խաղերի 10 մարզաձեւերին այս տարի աւելացել էր եւս 7-ը: Աննախադէպ էր նաեւ խաղերի անցկացման աշխարհագրութիւնը` մայրաքաղաք Երեւանից մինչեւ հայկական երկրորդ հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտ:
Համահայկական Առաջին խաղերը կայացել են Երեւանում` 1999 թուականին: