Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի ու գիւղատնտեսութեան պալատը յայտարարել է, որ PanArmenia Expo 2015 ցուցահանդէսի հետ միաժամանակ, Իրան-Հայաստան առեւտրի համատեղ պալատի նախաձեռնութեամբ, սեպտեմբերին,Երեւանում կայանալու է ԻԻՀ արտահանումային 17-րդ ցուցահանդէսը:
«ԻՌՆԱ» գործակալութեան հաղորդման համաձայն, ցուցահանդէսը կայանալու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը, Երեւանի միջազգային ցուցահանդէսների վայրում:
Նկատի առնելով Հայաստանի հետ յատուկ համագործակցութիւնը եւ այլ երկրների ներկայութիւնը, յիշեալ ցուցահանդէսը կայանալու է արդիւնաբերութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, սննդի եւ գիւղատնտեսութեան արդիւնաբերութեան, էներգիայի, հանքերի եւ պետրոքիմիայի ոլորտներում:
Ցուցահանդէսում իրանցի գործարարների ակտիւ ներկայութիւնը եւ կայուն ու երկարաժամկէտ առեւտրի ոլորտում Իրանի կարողականութիւնների ցուցադրումը կարող է ենթահող ստեղծել Հայաստանի, ԱՊՀ երկրների եւ յատկապէս Ռուսաստանի շուկայում ներկայութիւն ունենալու համար:
Ցուցահանդէսի անցկացման նպատակն է ներկայացնել Իրանի արտահանումային կարողութիւնները տարբեր ոլորտներում, ձեռք բերել նոր շուկաներ, ծանօթանալ Հայաստանի տնտեսութեան տարբեր ոլորտներին, գրաւել հայաստանցի ներդրողներին եւ ցուցադրել Իրանի արդիւնաբերական միաւորների կարողութիւնները: