Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ի Էներգետիկայի եւ բնական պաշարների (ԷԲՊ) նախարարութիւնում`   Հ.Հ.-ի Է.Բ.Պ.-ի նախարարի տեղակալ Արա Սիմոնեանի եւ Ի.Ի.Հ.-ի էներգետիկայի նախարարի աւագ խորհրդական Հոմայունէ Հաերիի ղեկավարութեամբ,   Հ.Հ.-ի եւ Ի.Ի.Հ.-ի շահագրգիռ նախարարութիւնների եւ գերատեսչութիւնների պատասխանատուների մասնկացութեամբ յուլիսի 28-ին  մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձեւաւորուած  համատեղ կոմիտէի նիստը: Գրում է tert.am-ը:

Հանդիպմանը  քննարկուել են հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 12-րդ նիստի արդիւնքում ստորագրուած Փոխըմբռնման յուշագրով ամրագրուած կէտերի իրականացման ընթացքն ու առկայ խնդիրները:

Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչութիւնների ներկայացուցիչները  ներկայացրել են տեղեկատուութիւն իրենց բնագաւառներում իրականացուած աշխատանքների եւ առկայ խնդիրների վերաբերեալ, մասնաւորապէս՝ էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի, բնապահպանութեան, զբօսաշրջութեան, մշակոյթի, գիւղատնտեսութեան, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցութեան եւ այլ  ոլորտներում:

Կարեւորուել է Հայաստանի՝ Ե.Տ.Մ.-ն անդամակցելուց յետոյ հայ-իրանական համագործակցութեան յետագայ շարունակական զարգացումը, եւ  Հայաստանի միջոցով Իրանի հնարաւոր համագործակցութիւնը Ե.Տ.Մ.-ի հետ՝ հաշուի առնելով երկկողմ յարաբերութիւնների յաջողուած փորձը:

Համատեղ կոմիտէի նիստի շրջանակներում ընթանում են  նաեւ երկկողմ հանդիպումներ եւ քննարկումներ՝ ըստ համապատասխան բնագաւառների:

Քննարկումների աւարտից յետոյ կոմիտէի նիստի արդիւնքները  կը ներկայացուեն    Հ.Հ.-ի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երուանդ Զախարեանին:

Համատեղ կոմիտէն ստեղծուել է 2014թ. դեկտեմբերի 15-16-ին, Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդիւնքում ստորագրուած Փոխըմբռնման յուշագրով  ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով:

Նախատեսւում է  համատեղ կոմիտէի նիստերն անցկացնել վեցամսեայ պարբերականութեամբ, երկու երկրում: