Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին, յունիսի 19-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նրա խօսքով, Ղարաբաղի բնակչութիւնը հայկական է, եւ այն չի ուզում փոխել իր կարգավիճակը: «Սա իմ անձնական համոզմունքն է, բայց պարզ է, որ նշուած արդիւնքը պէտք է արտայայտուի ազատ կամարտայայտութեան միջոցով: Ես անձամբ, յոյս ունեմ, որ դա հնարաւոր կը լինի»,-ասել է Ժակ Ֆորը:
Նախկին ֆրանսիացի համանախագահը նաեւ յաւելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կը նախընտրէին քայլ առ քայլ մօտեցումը:
Ադրբեջանը կենտրոնանում է միայն մէկ սկզբունքի վրայ, այն է՝ տարածքային ամբողջականութիւնը, իսկ Հայաստանը հիմնւում է բոլոր երեք սկզբունքների՝ ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան պահպանման վրայ։ Այս մասին Երեւանում յունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, յայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը՝ յաւելելով, որ Հայաստանը փորձում է միաժամանակ հիմնուել Ռուսաստանի հետ կնքած պաշտպանութեան ոլորտի պայմանագրի վրայ։
Ժակ Ֆորի խօսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները յանգեցրել են գաղափարների, բայց ոչ կոնկրետ արդիւնքի։ «Որն է պատճառը՞։ Ամենակարեւորը կողմերի միջեւ վստահութեան բացակայութիւնն է, մենք խօսում ենք 2 երկրների նախագահների մասին։ Կայ նաեւ դիւանագէտների խնդիր, որոնք կապ են հաստատում երկու նախագահների միջեւ։ Կողմերից իւրաքանչիւրը խօսում է հակառակորդի կողմից համաձայնագրերին չհետեւելու մասին»,- ընդգծեց Ֆորը։ Նրա խօսքով՝ եւս մէկ գործօն է տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքը։ «Ադրբեջանի ռազմական բիւջէն աւելի մեծ է, քան Հայաստանի ողջ բիւջէն միասին վերցրած։ Ղարաբաղի հարցում պէտք է լինի քաղաքական կամքի եւ փոխզիջումների մթնոլորտ։ Կայ լարուածութեան մեծացման վտանգ։ Ժամանակը կողմերի եւ միջնորդների օգտին չի խաղում»,- եզրափակեց Ժակ Ֆորը։