Աղբիւր՝ www.armenianradio.am

 

«Ֆարս» գործակալութեանը տուած զրոյցում, Թեհրանում ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանն ասել է.- «Հայաստանը ջանում է օգտուելով Իրանի եւ Ռուսասատանի ճանապարհներից , կապ հաստատել եւրոպական երկրների հետ»:

«Կառուցման փուլում է հարաւ-հիւսիս՝ Մեղրիից Վրաստանի սահման ձգուող մայրուղին: իրանական կողմը սկսել է Հայաստանի սահմանային հատուածում երկաթգծի 60 կիլոմետրի կառուցման աշխատանքը».- աւելացրել է նա:

Թեհրանում ՀՀ դեսպանի խօսքերով, իրանահայութիւնը խաղաղ պայմաններում է ապրում, քանզի նրանք իրենց Իրանի լիարժէք քաղաքացի են համարում եւ պահպանում են իրենց ազգային ու մշակութային ինքնութիւնը:

Արտաշէս Թումանեանի խօսքերով, ահաբեկչական խմբերին տարածաշրջանի որոշ երկրների ցուցաբերած հովանաւորութիւնն ի վերջոյ բոլորի վնասին է լինելու: