Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լ.Ղ.Հ.-ի կենտրոնական յանձնաժողովը, ղեկավարուելով Լ.Ղ.Հ.-ի ընտրական օրէնսգրքի 73-րդ յօդուածի 2-րդ մասի դրոյթներով եւ հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ արձանագրութիւնները, 2015 թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրութիւն` Լ.Ղ.Հ.-ի Ազգային ժողովի 2015 թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրութիւնների քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ:

Համաձայն արձանագրութեան, ընտրողների ընդհանուր թիւը կազմում է 102,042, իսկ քուէարկութեան մասնակիցների թիւը` 72,296 կամ ընտրողների ընդհանուր թուի 70,8 տոկոսը:

Տեղամասային ընտրական յանձնաժողովներին յատկացուած քուէաթերթիկների թիւը 103,699 է, մարուած քուէաթերթիկների ընդհանուր թիւը` 31,401, անվաւեր քուէաթերթիկների թիւը՝ 3,380 (4,7 տոկոս):

Իւրաքանչիւր կուսակցութեան կողմ քուէարկուած քուէաթերթիկների թիւը կազմում է՝ «Ազատ հայրենիք» կուսակցութիւն ՝ 32,632 (47,35%), «Ազգային վերածնունդ» կուսակցութիւն՝ 3,709 (5,38 %), Արցախի Ժողովրդավարական Կուսակցութիւն՝ 13,105 (19,01%), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցութիւն՝ 1,136 (1,65%), «Խաղաղութիւն եւ զարգացում» կուսակցութիւն՝ 591 (0,86 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն՝ 12,965 (18,81 %), «Շարժում-88» կուսակցութիւն՝ 4,778 (6,93%):

Անճշտութիւնների գումարային չափը 15 է:

Համաձայն Լ.Ղ.Հ.-ի ընտրական օրէնսգրքի 123-րդ յօդուածի, Լ.Ղ.Հ.-ի կենտրոնական ընտրական յանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրութիւնների ամփոփ արդիւնքների հիման վրայ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամաւորներ ընտրուելու մասին կ'ընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին: