Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կառավարութեան այսօրուայ նիստում վարչապետ Յովիկ Աբրահամեանը անդրադարձել է նաեւ Սիրիայի հայերի խնդրին եւ յանձնարարական տուել:

«Հայաստանի կառավարութիւնը, իշխանութիւնները պատրաստը են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալէպից Հայաստան տեղափոխուող հայ երեխաների համար: Ես կը ցանկանայի, որ բոլորս այդ մասին տեղեակ լինէինք, երբ Սփիւռքի նախարարը վերադառնայ Ա.Մ.Ն.-ից, կառավարութեան յաջորդ նիստին մանրամասն կը ներկայացնի, թէ ի՞նչ քայլեր է իրականացնում նախարարութիւնը, ի՞նչ խնդիրներ ունի լուծելու»,- ասաց վարչապետը։