Աղբիւր՝ www.karabakhinfo.am

 

Լ.Ղ.Հ.-ի ընտրական յանձնաժողովներում շարունակւում են ընդունուել 2015թ. մայիսի 3-ի Լ.Ղ.Հ.-ի Ազգային ժողովի հերթական ընտրութեանը մասնակցելու համար առաջադրուող քաղաքացիների եւ կուսակցութիւնների յայտերը:

Լ.Ղ.Հ.-ի կենտրոնական ընտրական յանձնաժողովի պաշտօնական կայք էջի փոխանցմամբ՝ ընթացիկ տարուայ մարտի 17-ի տուեալներով` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ Լ.Ղ.Հ.-ի կենտրոնական ընտրական յանձնաժողով են ներկայացրել երեք կուսակցութիւններ` Կոմունիստական կուսակցութիւնն ու «Շարժում-88» կուսակցութիւնը` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:

Լ.Ղ.Հ.-ի տարածքային ընտրական յանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկութիւնների համաձայն` հանրապետութեան 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրուել են 19 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 5-ը ինքնաառաջադրման ձեւով:

Երկուական թեկնածուներ առաջադրել են «Ազատ Հայրենիք» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնները», 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը, 7-ը «Շարժում-88» կուսակցութիւնը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրուած քաղաքացիներից 10-ն անկուսակցական են: Առաջադրումների մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ, այդ թւում` առաջադրուած քաղաքացիների վերաբերեալ, կենտրոնական ընտրական յանձնաժողովը կը հրապարակի առաջադրումների վերջնաժամկէտին յաջորդող օրը` մարտի 20-ին: