Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վենեսուելա, Արգենտինա եւ Հարաւային Աֆրիկա: Թուարկուած պետութիւնները յայտնուել են աշխարհի ամենաթշուառ 15 տնտեսութիւնների ցանկի ամենավերին եռեակում:
2015-ի վարկանշային այս աղիւսակը կազմել են Բլումբերգի փորձագէտները: Իսկ այսպէս ասած՝ «թշուառութեան ցուցիչը» հաշուարկուել է հետեւեալ բանաձեւով՝ գործազրկութեան մակարդակ+սպառողական գների փոփոխութեան ցուցիչ:
Թշուառ տնտեսութիւն ունեցող երկրների չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են յայտնուել Ուկրաինան եւ Յունաստանը:
Ռուսաստանը ցանկի 7-րդ հորիզոնականում է:
2015-ի ամենաթշուառ 15 երկրների ցանկը եզրափակում է Ինդոնեզիան, Հայաստանի անունն այս ցանկում չկայ: