Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտակերտեան ուղղութեամբ այսօր լուսաբացին հակառակորդի դիւերսիոն ներթափանցման փորձը հայկական ստորաբաժանումների կողմից ամբողջութեամբ կասեցուել է, ընդ որում, ըստ հաստատուած տուեալների` ծաւալուած մարտերի ընթացքում ոչնչացուել է գործողութեան շրջան դուրս եկած ադրբեջանական յատուկ նշանակութեան ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշեալ գործողութիւնների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանական բանակի մամուլի ծառայութիւնը։
Համաձայն հաղորդագրութեան, եւս երեք ադրբեջանցի զինուոր շարքից հանուել է հիւսիսային՝ Շահումեանի ուղղութեամբ։ Այդ հատուածում հակառակորդը գործածել է «ԶԻԿ-23-2» զինատեսակ: Հայկական կողմը ստիպուած է եղել վնասազերծել կրակակէտը` պատճառելով մարդկային եւ նիւթական կորուստներ։