Աղբիւր՝ www.yerkir.am

 

Գիւմրիում Աւետիսեանների ողբերգական սպանութիւնից անցել է ուղիղ 40 օր: Այսօր (21.02.2015) Աւետիսեանների ընտանիքի քառասունքն է:

Գ.Ա.Լ.Ա.-ն գրում է, որ նրանց տան դիմաց հաւաքուել են բոլոր հարազատներն ու բարեկամները, գիւմրեցիներ, ովքեր դարձեալ նշում են, որ սարսափելի ոճրագործութիւնից 40 օր անց էլ անպատասխան են մնացել բոլոր հարցերը՝ ինչու՞ հէնց նրանց, ինչպէ՞ս, վերջապէս, արդեօ՞ք հէնց ձերբակալուած զինծառայողը, ում մեղադրանք են առաջադրել մի ամբողջ ընտանիքի ոչնչացնելու համար:

«Աւետիսեանների հարազատները, ովքեր 40 օր անց արդէն սթափ են նայում իրադարձութիւններին, դատապարտում են Հ.Հ.-ի իշխանութիւնների գործելաոճն ու անտարբերութիւնը: Յատկապէս ընտանիքի տանտիրուհու՝ Յասմիկ Աւետիսեանի երկու քոյրերը եւ ընտանիքի դուստրերը յայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից յետոյ դիմելու են կտրուկ գործողութիւնների:

«Մենք ամէն քայլի դիմելու ենք, որ աշխարհով խայտառակ լինեն, գնալու ենք նստացոյցի՝ հէնց նախագահականի դիմաց…ասենք ու՞ր է այնտեղ նախագահ, որ նոյնիսկ սգոյ օր չյայտարարեց, երբ մի ամբողջ գերդաստան ոչնչացրել են…մենք ժամանակ ենք տալիս, եւս մի քանի օր եւ յետոյ նոր մեր գործողութիւնները կը տեսնէք»,-Գ.Ա.Լ.Ա.-ի հետ զրոյցում նշեցին Աւետիսեանների հարազատները:

Նրանց բնորոշմամբ՝ անցել է «արդէն 40 օր, սակայն Հ.Հ.-ի իշխանութիւնը մատը մատին չի խփել»,- կարդում ենք կայքում: