Աղբիւր՝ www.iranahayer.com
Դեկտեմբերի 15-ին Օւկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուռի հրաւէրով Թեհրան այցելեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանի գլխաւորած պատւիրակութիւնը քաղաքական խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով:
Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջեւ առկայ են բարի-դրացիական յարաբերութիւններ եւ փոխ-շահաւէտ համագործակցութիւն, և գոյութիւն չունի որեւէ սահմանափակում տարբեր բնագաւառներում այն առաւել ընդլայնելու համար:
Խօսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցութիւնից` նախարար Զարիֆը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:
Տարածաշրջանային, մասնաւորապէս` Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման կապակցութեամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծեց հիմնախնդրի խաղաղ եւ միջազգային իրաւունքի նորմերի շրջանակներում կարգաւորման անհրաժեշտութիւնը:
Շաւարշ Քոչարեանը փոխանցեց նախարար Զարիֆին ուղղւած ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի ողջոյնները:
Նախարարի տեղակալ Ռահիմփուռի հետ հանդիպման ընթացքում քննարկւեցին քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներին առնչւող երկկողմ համագործակցութեան շուրջ մի շարք հարցեր: