Աղբիւր՝ www.yerkir.am

 

Միգրացիոն պետական ծառայութեան տուեալներով՝ 2014-ին Հայաստանից մեկնել է մօտաւորապէս 1 միլիոն 680 հազար քաղաքացի, ժամանել՝ շուրջ 1 միլիոն 635 հազար: Այսինքն, ըստ պաշտօնական տուեալների, Հայաստանից 2014-ին հեռացել է մօտաւորապէս 45,000 Հ.Հ.-ի քաղաքացի:

Վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ 2014-ին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետութիւնից մեկնումների թուի գերազանցումը հանրապետութիւն ժամանումների թուին), 2013-ի համեմատ, աւելացել է 10.5 հազարով կամ 33.5%-ով: 2014 թուականին ուղեւորահոսքերի ընդհանուր ծաւալը, նախորդ տարուայ համեմատ, աւելացել է 10.6%-ով: