Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի Ա.Գ. նախարար Մոհամմեդ Ջաւադ Զառիֆը, որ իր հայ պաշտօնակցի հրաւէրով երկուշաբթի գիշեր ուղեւորուել էր Երեւան, Հայաստանի պաշտօնտարների հետ հանդիպում ու զրոյց ունենալուց յետոյ երեքշաբթի օրը վերադարձաւ Թեհրան:

Ի.Ի.Հ.-ի Ա.Գ. նախարարն ու Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանը երեքշաբթի օրը մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ յարաբերութիւնների, տրանսպորտի ու էներգիայի ոլորտներում համագործակցութիւնների ընդլայնման ուղիների, ինչպէս նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Այս հանդիպման ընթացքում Զառիֆը չափազանց լաւ բնութագրեց Իրան-Հայաստան յարաբերութիւնները: Նա ասել է, թէ երկու երկրի միջեւ համակողմանի համագործակցութիւնների ենթահողեր գոյութիւն ունեն, որոնք շահագործման պիտի յանձնուեն: Հ.Հ.-ի նախագահն այս հանդիպման ժամանակ ակնարկելով էներգիայի ու տրանսպորտի բաժիններում երկու երկրի ընդլայնուող համագործակցութիւններին, Թեհրան-Երեւան յարաբերութիւնների ու համագործակցութիւնների ընդլայնման կապակցութեամբ չափազանց ազդեցիկ համարեց երկու երկրի պաշտօնատարների հանդիպումները:

Ի.Ի.Հ.-ի Ա.Գ. նախարարը նաեւ հանդիպելով Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանին նրա հետ զրուցեց երկկողմ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցերի կապակցութեամբ:

Զառիֆը նաեւ Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանի հետ հանդիպման ժամանակ քննարկեց տարբեր ոլորտներում երկու երկրի միջեւ համագործակցութիւնների ընդլայնման ուղիները: Գալուստ Սահակեանն այս հանդիպման ժամանակ ասաց, թէ Իրանն ու Հայաստանը նկատի առնելով իրենց կարողութիւնները տնտեսական ու արդիւնաբերական ոլորտներում համագործակցութիւններիի ընդլայնման մեծ պոտենցիալներ ունեն:

Իրանի արտաքին դիւանագիտութեան ղեկավարը երեքշաբթի օրը Երեւանում Հ.Հ.-ի Ա.Գ. նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ մամլոյ համատեղ ասուլիսի մասակցելով ասաց, թէ երկու երկրի միջեւ բարեկամական լաւ կապեր են հաստատուած, որոնք ընդլայնւում են:

Զառիֆը մատնանշելով այն կէտը, որ այս ուղեւորութեան ընթացքում չափազանց լաւ համաձայնութիւններ են կայացել, աւելացրեց. «Իրանը շարունակ խաղաղութեան ու կայունութեան եւ հարեւան երկրների միջեւ բարեկամութեան հաստատման կողմնակից է եղել եւ յոյսով է, որ Լ.Ղ.-ի հակամարտութիւնը կարգաւորուի խաղաղ միջոցներով եւ համախոհութեամբ»:

Հ.Հ.-ի Ա.Գ. նախարարն իր հերթին մամլոյ համատեղ ասուլիսում ընդգծելով Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման նշանակութիւնն, ասաց, թէ Երեւանը յարգում է Լ.Ղ.-ի հակամարտութիւնը խաղաղ միջոցներով կարգաւորելու Թեհրանի դիրքորոշումը: Նալբանդեանը նաեւ յոյս յայտնելով Իրան-5+1 միջուկային բանակցութիւններում դրական արդիւնքի արձանագրման կապակցութեամբ, ասաց, թէ Իրանի միջուկային հարցի կարգաւորումը միջազգային հասարակայնութեան շահին կը լինի: