Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իսլամի մեծայարգ մարգարէի դէմ անարգանքի դատապարտման առանցքայնութեամբ ժամանակակից աշխարհում իսլամատեացութեան եւ իրանաֆոբիայի քննարկմանը նուիրուած նիստը Ի.Ի.Հ.-ի մշակութային կցորդութեան նախաձեռնութեամբ եւ արտասահմանում իրանցի ուսանողների հարցերով մեծայարգ առաջնորդի ներկայացուցիչ հոջ. Էժէիի, Եւրոպայի 18 երկրի ուսանողների իսլամական միութիւնների նախագահների եւ ներկայացուցիչների, Հ.Հ.-ում Իրանի դեսպանի եւ մշակութային կցորդի, Հայաստանում բնակուող իրանցիների եւ «Նահատակ Ֆահմիդէ»-ի անուան կրթական համալաիրի տնօրէնի եւ ուսուցիչների ներկայութեամբ ուրբաթ օրը կայացաւ Երեւանի «Կապոյտ» մզկիթում:
Նիստում Ռահիմ Փուր Ազղադին բանախօսեց ժամանակակից աշխարհում արմատականութեան եւ Թալիբների ու Ի.Լ.Ի.Պ.-ի պէս ահաբեկչական խմբերի, ինչպէս նաեւ արեւմուտքի ու Ա.Մ.Ն.-ի ձեռքի աշխատանքը համարուող այլ խմբերի ձեւաւորման ընթացքի, արեւմուտքի միջոցով իսլամ աշխարհում ստեղծուած մարտահրաւէրների, Ֆրանսիայի վերջին զարգացումների եւ «Շառլի Էբդօ» երգիծաթերթի միջոցով իսլամի մեծայարգ մարգարէի դէմ ուղղուած անարգանքի մասին: