Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայ-Ադրբեջանական զօրքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձութիւնները՝ Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին եւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու, յայտարարել է Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժէյ Կասպշիկը: Տեղեկացնում է A.P.A. լրատուական գործակալութիւնը:
Նա նշել է, մենք տեղեկացուած ենք, որ «հրադադարի ռեժիմի, սահմանի եւ շփման գծի» խախտուելու ժամանակ ծանր սպառազինութիւն է օգտագործուել:
«Ցաւալի է, կան մարդկային զոհեր: Յունուարի 14-ին իմ գրասենեակը շփման գծում մոնիտորինգ է անցկացրել: Այդ մոնիտորինգում ես անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիենայում հանդիպում էի Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի հետ: Վերադառնալուց յետոյ այցելել եմ Լ.Ղ. եւ Երեւան, որպէսզի մոնիտորինգ անցկացնեմ: Իրադարձութիւնների զարգացման մասին շարունակելու եմ տեղեկացնել Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին»,- ընդգծել է Կասպշիկը: