Աղբիւր՝ www.yerkir.am

 

Պ.Բ.-ի օպերատիւ տուեալների համաձայն, յունուարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 12,000 կրակոց:

Բացի վերոնշեալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիս-արեւելեան (Ջրաբերդ) եւ արեւելեան (Ակնա) ուղղութիւններով ադրբեջանական յատուկ նշանակութեան ջոկատայինները ձեռնարկել են դիւերսիոն ներթափանցման փորձեր: Պ.Բ.-ի առաջապահ ստորաբաժանումների օպերատիւ գործողութիւնների արդիւնքում` հակառակորդի յատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցուել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, յետ են շպրտուել ելման դիրքեր: Պ.Բ.-ի առաջապահ զօրամասերը վերահսկում են իրենց վստահուած պետական սահմանը եւ պատրաստ են համարժէք հարուած հասցնել հակառակորդի սադրիչ գործողութիւններին:

 

Լ.Ղ.Հ.-ի Պ.Ն.-ի մամուլի ծառայութիւն