Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Էլիթ Դէյլի» էլէկտրոնային կայքը հրապարակել է 50 անկանխատեսելի ու անսովոր վայրերի ցուցակ` խորհուրդ տալով այցելել այդտեղ 20 տարեկանում: Ցանկում ընդգրկւած է Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

«Կան որոշակի վայրեր, ուր մենք երազում ենք լինել մի օր` Փարիզ, Հռոմ, Բանգոկ, Ռիօ դէ Ժանէյրօ, Երուսաղեմ, Նիւ Եօրք, Բուենոս Այրես, Պեկին, Ստոկհոլմ: Դրանք կախարդական քաղաքներ են` մշակութային ու պատմական վայերով, որոնք դինամիկ նիւթ են ներկայացնում այս գլոբալացւող աշխարհում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասւած է յօդւածում:

Նշեալներից զատ, կայքը ներկայացնում է մէկ այլ վայրերի ցանկ, ուր արժէ ճամփորդել: Յօդւածագրի ցանկի քաղաքներից են Կանադայի Մոնթրեալը, Սլովենիայի մայրաքաղաք Լիւբլեանան, Լիբանանի Բէյրութ, Վրաստանի Մեստիա, Ֆրանսիայի Կորսիկա, ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքները և այլն: Հայաստանի մայրաքաղաքը ներկայացւած է այսպէս. «Երևանը մի կախարդական ու պատմական քաղաք է` դէպի Արարատ լեռը գեղեցիկ տեսարանով: Այն եզակի ճարտարապետութեամբ, հիւրասէր մարդկանցով, սննդի և խմիչքի մեծ առաջարկով քաղաք է. այն ֆանտաստիկ վայր է այցելելու համար»: