Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանագէտ Ռուդիկ Եարալեանը news.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է, հայ-իրանական տնտեսական նախագծերի իրականացումը կախուած կը լինի Հայաստանի՝ Ե.Տ.Մ.-ին անդամակցութեան արդիւնաւէտութիւնից։
Նա նշել է, որ տնտեսական ոլորտում հայ-իրանական համագործակցութեան աշխուժացման հարցը ամենաանորոշն է։ Եթէ Հայաստանը կարողանայ իրականացնել նախագծեր, որոնց մասնակցելու յայտեր վաղուց է ներկայացրել, ապա կարծում եմ, որ Իրանի հետ յարաբերութիւններում էլ դրական շարժեր կը նկատուեն, ընդգծել է Ռուդիկ Եարալեանը։
Նա շեշտել է, եթէ Արեւմուտքը խստացնում է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, ապա այդ երկրում ֆինանսական միջոցների անբաւարարութեան պատճառով նախատեսուած տնտեսական ծրագրերի իրականացումը սկսում է դանդաղել, որն էլ անդրադարնում է Հայաստանի հետ յարաբերութիւնների վրայ: Քանի որ իրականացուող երկկողմ տնտեսական նախագծերը հիմնականում ֆինանսաւորւում են Իրանի կողմից, ուստի Իրանում ծագած ֆինանսական խնդիրների եւ մի շարք այլ գործօնների պատճառով նախատեսուած բոլոր նախագծերի իրականացումը ոչ միայն յետ է մնում ժամանակացոյցից, այլեւ փաստօրէն, հարկադրաբար դադարեցուել է: