Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարու-թիւնը հերքել է Հայաստանի կողմից հնչեցուած մեղադրանքը:
Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարու-թիւնը շաբաթ օրը մի հաղորդագրութեամբ յայտարարել է, թէ Լ.Ղ.-ի տարածքում երկու հայ զինծառայողների սպանուելու վերաբերեալ հայկական Զ.Լ.Մ.-ների տարածած լուրերը իրականութեան չեն համապատասխանում:
Համաձայն այս հաղորդման, Հայաստանի իշխանութիւնները Ադրբեջանի ուժերին մեղադրել են երկու հայ զինծառայողների սպանելու մէջ:
Հայաստանի կառավարութիւնը շաբաթ օրը յայտարարեց, թէ Ադրբեջանի դիւերսիոն գործողութեան հետեւանքով Լ.Ղ.-ի տարածքում սպանուել են երկու հայ զինծառայողներ:
Լ.Ղ.-ի հարցով հայ-ադրբեջանական հակամարտութիւնը սկսուել է 1988 թուականին եւ չնայած 1994 թուականին յայտարարուած հրադադարին, այդ կապակցութեամբ վերջնական համաձայնութիւն ձեռք չի բերուել: