Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը պաշտպանութեան բանակի հարաւ-արեւելեան հատուածի երկու ուղղութիւններով ձեռնարկել է հետախուզադիւերսիոն ներթափանցման գործողութիւններ:
Այս մասին յայտնում Լ.Ղ.Հ.-ի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը: Դիւերսիոն գործողութեան ընթացքում նախայարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի յարձակողական զէնքեր, այդ թւում` ձեռքի նռնակներ: Բանակի առաջապահ ստորաբաժանումները՝ ժամանակին հաւաստանշելով հակառակորդի յատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ եւ ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր:
Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանութեան բանակը կորուստներ չի ունեցել: