Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Մոսկուայում տեղի ունեցած հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (Հ.Ա.Պ.Կ.) գագաթնաժողովի աւարտին կառոյցի անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախիստանի, Ղրղիզստանի եւ Տաճիկստանի առաջնորդները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:

Նրանք, ի թիւս այլ հարցերի, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Մենք` Հ.Ա.Պ.Կ.-ի անդամ երկրների առաջնորդներս, ընդգծում ենք Լ.Ղ.-ի խնդրի բացառապէս խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտութիւնը` Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ`  միջազգային իրաւունքի սկզբունքների եւ չափորոշիչների, Մ.Ա.Կ.-ի կանոնադրութեան,  Հելսինքիի եզրափակիչ որոշման դրոյթների հիման վրայ»,- ասուում է համատեղ յայտարարութեան մէջ:

Հ.Ա.Պ.Կ.-ի անդամ երկրներն անդրադարձել են նաեւ Ուքրայինայի ճգնաժամին եւ նշել են հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման անհրաժեշտութիւնը: