Աղբիւր՝ www.tert.am

 

Ադրբեջանի դէմ 1994 թուականի յաղթանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը մտադրուել է օրինակելի երկիր դառնալ, սակայն այս երկրի քրիստոնեայ բնակչութիւնը 20 տարի շարունակ տառապում է դիւանագիտական մեկուսացման պատճառով: «Արմէնպրես»-ի հաղորդամամբ` Լիւքսեմբուրգոյ մ լոյս է տեսել Լորենս Դը Հոնդթի յօդուածը` նուիրուած Լեռնային Ղարաբաղին:

Յօդուածում հեղինակը պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդութեան եւ տպաւորութիւնների մասին: «Բոլոր լեռների նման անկախ եւ հպարտ Ղարաբաղն ունի 150 հազար բնակիչ: Խորհրդային Միութեան փլուզման ժամանակաշրջանը նօսր բնակչութեամբ Ղարաբաղի բնակիչներին չխանգարեց յայտարարել Հայաստանին միանալու կամքը. երկիր, որին կապուած էին իրենց մշակոյթով, լեզուով եւ կրօնով»,- գրում է Հոնդթը` յաւելելով, որ 1994 թուականին Ադրբեջանի դէմ տարած յաղթանակից 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը  դեռ չի ճանաչուել միջազգային եւ անգամ Հայաստանի հանրապետութեան կողմից, քանի որ այս ճանաչումը անմիջապէս պատերազմ կը հրահրի հարեւան Ադրբեջանի հետ:

«Մենք ամէն օր տառապում ենք մեր երկրի չճանաչուածութիւնից: Մի ողջ սերունդ է մեծացել չճանաչուած պետութիւնում»,- ասել է Լ.Ղ.Հ.-ի Մշակոյթի նախարարը:

Նշւում է, որ ամէն տարի համահայկական հեռուստամարաթոն է կազմակերպւում, որից ստացուած հասոյթը յատկացւում է ճանապարհների, վարչական կառոյցների, մայրաքաղաքի փողոցների վերակառուցմանը, ինչպէս նաեւ ծննդեան նպաստների տրամադրմանը` մուսուլմանական երկրներով շրջապատուած այս լեռնաշխարհում հայ քրիստոնեաների  ժողովրդագրական աճը խթանելու համար:

Շնորհիւ իր լեգենդար հիւրըկալութեան` Ղարաբաղը գրաւում է այնպիսի աշխարհահռչակ արուեստագէտների, ինչպէս իսպանացի հանրայայտ սոպրանօ Մոնսերատ Կաբալեն, ով, յուզուած այս հայ ժողովրդին բաժին հասած ճակատագրից, այցելել եւ ելոյթ է ունեցել մայրաքաղաք Ստեպանակէտի փողոցներում: