Աղբիւր՝ www.tert.am

 

2014 թուականի յունուար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 941,151 զբօսաշրջիկ, ինչը 2013 թուականի նոյն ժամանակաշրջանի նկատմամբ աւելի է 13.6%-ով: Այս ցուցանիշը հրապարկուել է Ազգային վիճակագրական ծառայութեան կողմից: Ըստ հիւրանոցային տնտեսութեան օբեկտներից ստացուած հաշուետուութիւնների տուեալների՝ 2014 թուականի յունուար-սեպտեմբերին Հ.Հ. այցելած զբօսաշրջիկների 28.2%-ը բաժին է ընկել Ա.Պ.Հ.-ի երկրներին, 33.9%-ը` Ե.Մ.-ի երկրներին եւ 37.9%-ը` այլ երկրներին: Նրանց միայն 35%-ն է, որ Հայաստան է այցելել հանգստի ու ժամանցի նպատակով:

2014 թուականի յունուար-սեպտեմբերին զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել է 886,251 մարդ, ինչը 2013 թուականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.5%-ով:

Ինչ վերաբերում է ներքին զբօսաշրջութեանը, ապա ըստ Ա.Վ.Ծ.-ում ստացուած հաշուետուութիւնների տուեալների՝ 2014 թուականի յունուար-սեպտեմբերին հանրապետութեան տարածքում հիւրանոցային տնտեսութեան օբեկտներում տեղաբաշխուած զբօսաշրջիկների թուաքանակը կազմել է 785,180 մարդ, ինչը 2013 թուականի նոյն ժամանակաշրջանի նկատմամբ աւելացել է 33.7 %-ով: