Աղբիւր՝ www.asbarez.com
Հայաստանի զինուած ուժերի մէջ կանանց ներգրաւուածութեան մասին «Առաւօտ» օրաթերթը հրատարակել է մի յօդուած, որտեղ Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը յայտնել է, որ Ա. Խանփերեանցի անուան ռազմական օդանաւորդութեան հիմնարկի մէջ այսօր ուսանում են 3 կին, իսկ Հ.Հ.-ի զինուած ուժերի մէջ ծառայում են 2000-ից աւելի հայուհիներ:
Նշենք, որ Արցախեան պատերազմին մասնակցել են շուրջ 600 հայ կիներ, որոնցից 18-ը զոհուել են մարտի ընթացքում, 87ը դարձել են հաշմանդամ: