Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նոյեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինուորական պանթէոնում հողին յանձնեցին նոյեմբերի 12-ին ուսումանական զօրավարժութեան ժամանակ հակառակորդի կողմից կործանուած ՄԻ-24 ուղղաթիռի զոհուած օդաչուներին:

Մինչ այդ Լ.Ղ.Հ.-ի նախագահ Բակօ Սահակեանի կողմից Լ.Ղ.Հ.-ի Պաշտպանութեան բանակի հրամանատար Մովսէս Յակոբեանը զոհուած օդաչուների հարազատներին յանձնեց օդաչուներին յետ-մահու շնորհուած շքանշանները:

Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն իր ելոյթում ընդգծեց. «Ընդամենը 5 օր առաջ, Եռաբլուրում հողին յանձնելով զօրավար Սեպուհի աճիւնասափորը, մենք ցոյց տուեցինք, որ հաստատակամ ենք հայրենիք վերադարձնել բոլոր նրանց՝ ովքեր տէր են կանգնել Հայաստանի ազատութեանը»:

Նախարարն եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնեց ինչպէս զոհուած օդաչուներին, այնպէս էլ նրանց դիակները տարհանած յատուկ ջոկատայիններին: «Յաւերժ փառք մեր օդաչուներին»,- ասաց նա: