Աղբիւր՝ www.yerkir.am
Նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» զինուորական պանթէոնում հողին յանձնեցին Արցախի երկնքի պահապաններին` հակառակորդի կողմից խոցուած ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներին:
Լ.Ղ.Հ.-ի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը զոհուած օդաչուների հարազատներին յանձնեց Լ.Ղ.Հ.-ի նախագահ Բակօ Սահակեանի` օդաչուներին յետ-մահու շնորհած շքանշանները: Անձնակազմի հրամանատարի` Սերգէյ Սահակեանի շքանշանն ստացան նրա երկուորեակ որդիները: