Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմետ Ռէյսին լրագրողների հետ ունեցած զրոյցի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջանի կողմից վար առնուած ղարաբաղեան ուղղաթիռի դէպքը՝ ասել է. «Ես գոհ չեմ սահմանագծի վրայ տիրող իրավիճակից»:

Դեսպանը յոյս է յայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղեան հարցը խաղաղ միջոցով կը լուծեն: «Ես յոյս ունեմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը շարունակելու են բանակցութիւնները եւ կը հասնեն խնդրի լուծման` առանց բանակների  միջամտութեան: Այդ հարցը պէտք է լուծուի միայն խաղաղ միջոցով»,- ասել է դեսպանը: