Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մօտ 200 տղաներով պատրաստ են Ադրբեջանին համարժէք պատասխան տալ. Yerkir.am-ի հետ զրոյցում յայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Աւետիսեանը:

Ըստ նրա` երեկ իրենք խօսել են նաեւ Լ.Ղ.Հ.-ում բնակուող ազատամարտիկների հետ, եւ նրանք էլ կազմ-պատրաստ սպասում են իշխանութիւնների արձագանքին:

«Մենք մեր անելիքը կանենք, եթէ թոյլ տան: Հիմա իրավիճակը շատ ցաւալի է, բանն այն է, որ մենք համարժէք պատասխան չենք տալիս, նոյնիսկ նախայարձակ չենք լինում, նրանք էլ առիթից օգտւում եւ երբեմն-երբեմն մեզ հարուածում են»,- ասաց Աւետիսեանը:

Ըստ նրա` Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իրեն թոյլ է տալիս իւրաքանչիւր այսպիսի գործողութիւն «ծածկել», յայտարարել, թէ մենք ենք սադրում, որովհետեւ վստահ են, որ անպատիժ են մնալու: