Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանական կողմից խոցւած ուղղաթիռը վայր է ընկել սահմանային չէզոք գօտում, ադրբեջանական դիրքերից շուրջ 500 մետր հեռաւորութեան վրայ։

«Միասնութիւն-2014» զօրավարժութիւններին մասնակցող եւ սահմանային գօտում արդբեջանական հակաօդային պաշտպանութեան համակարգերով խփւած «ՄԻ-24» ուղղաթիռի անկման արդիւնքում զոհւել է անձնակազմի երեք անդամ։ Այդ մասին յայտնում է Լ.Ղ.Հ.-ի պաշտպանական բանակը։

1994 թւականից պահպանւող, սակայն պարբերաբար խախտւող 20-ամեայ զինադադարի պատմութեան մէջ առաջին անգամ հակառակորդը մարտական զինտեխնիկայ է օգտագործել` ռազմական աւիացիային թիրախային հարւած հասցնելու համար։