Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ համագործակցութեան երկրների ժողովուրդները յիշատակում ու ոգեկոչում են բոլոր պատերազմներում ու հակամարտութիւններում զոհւածների յիշատակը՝ կրելով կարմիր կակաչներ: Այս տարի այդ ոգեկոչումն առանձնայատուկ է, քանի որ լրանում է առաջին աշխարհամարտի հարիւրամեայ տարելիցը: Ամբողջ աշխարհում, այդ թւում նաեւ Հայաստանում, բրիտանական դեսպանատներն ու եկեղեցիները այս մէկդարեայ տարելիցը նշելու համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ:
Երեւանում կը մատուցւեն եկեղեցական երկու յատուկ ծառայութիւններ: Նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին բրիտանական դեսպանատան քահանայ տէր Ջոն Բարքերը Հայաստանում կազմակերպում է տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան եւ հաշտեցման համար աղօթքների եկեղեցական ծառայութիւն: Երեւանի Սուրբ Զօրաւոր եկեղեցում մատուցւող ծառայութեանը կը մասնակցեն հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:30-ին Սուրբ Զօրաւոր եկեղեցում, կմատուցւի յիշատակի աւանդական ծառայութիւն: Այն կազմակերպւում է Հայաստանում՝ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Դաշնութեան դեսպանատների հետ համատեղ: