Աղբիւր՝ www.armenian.irib.ir
ՀՀ առեւտրա-արդիւնաբերական պալատում կայացած հայ-իրանական գործարար համաժողովում հայ եւ իրանցի գործարարները քննարկել են հնարաւոր համագործակցութեան հարցեր: Իրանցի գործարարների խմբում ընդգրկւած են եղել թռչնաբուծութեան, անասնապահական, գիւղատնտեսական ապրանքների արտադրութեան, շինարարական, նաեւ ծառայութիւնների ոլորտը ներկայացնող ընկերութիւնների ներկայացուցիչներ:
ՀՀ առեւտրա-արդիւնաբերական պալատի լրատւական ծառայութեան հաղորդմամբ, պալատի կողմից գործարար առաջարկութիւններ է արել նախագահութեան անդամ Սարգիս Աղաբէկեանը շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ կարող է տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար:
ԻԻՀ Արդաբիլի նահանգի եւ Հայաստանի Շիրակի մարզի առեւտրա-արդիւնաբերական պալատների ղեկավարները ստորագրել են համագործակցութեան յուշագիր: Հանդիպումը կազմակերպել էր Երեւանի առեւտրա-արդիւնաբերական պալատը: