Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ըստ ադրբեջանական vesti.az կայքի, Ադրբեջանի «սեւ ցանկ»-ը կարող է համալրւել 12 գրողներով, որոնք Լեռնային Ղարաբաղ են այցելում։

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող «Գրական Տապան» փառատօնին հրաւիրւել են տարբեր երկրներից գրողներ, ովքեր այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ ելոյթ ունեցել Ստեփանակերտի համալսարանում, ինչը որ, ինչպէս սովորաբար պատահում է, պատճառ է դարձել Ադրբեջանի դժգոհութեան։

Ցուցակի մէջ յայտնւելու թեկնածուների կարգին է նաեւ ռուս լրագրողուհի Ալէյա Կանիեւան, որ «Նեզաւիսիմայեայ Կազեթայ»-ի մէջ հրապարակւած յօդւածում յայտնել է Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին: