Աղբիւր՝ www.yerkir.am

 

Աֆրիկայում շինարարական բազում աշխատանքներ կատարած թուրքական յայտնի «Öztürkler Holding» ընկերութեան խորհրդի նախագահ Եուսուֆ Օզթուրքը յայտնել է իր նոր ծրագրի մասին, որն իրականացնելու է Երեւանում:

Թուրքական Sabah պարբերականը այդ մասին զրոյցել է Օզթուրքի հետ, որի ընթացքում նա յայտնել է, որ Երեւանում արդէն սկսել են բնակելի շէնքի կառուցման աշխատանքները:

«Ես առաջին թուրք գործարարն եմ Երեւանում: Փոքր երկիր է, բայց ահռելի փողեր կան: Սկզբնական շրջանի համար նախատեսում ենք հինգ հազար բնակարան, բայց ընդհանուր 300 հազար մարդ արդէն հերթագրւել է»,- ասել է թուրք գործարարը: